Վահան Հարությունյանը և Ավա Գրուպը
Վահան Արսենի Հարությունյանը ծնվել է 1981 թվականին Տուապսեի շրջանի Կուբանի Նովոմիխայլովսկի ավանում։ Ավարտել է Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Ունի տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։
Գործարար Վահան Հարությունյանի ամենահայտնի նախագիծը Ավա Գրուպն է, որը հիմնադրվել է 2007 թվականին։ Ավա Գրուպը սկզբում գործել է տեղական շուկայում, հետզհետե ընդլայնել գործունեության աշխարհագրությունը և մտել տարաշաշրջանային, ապա՝ դաշնային շուկա։ Ընկերոթյունն աշխատում է բնակելի և առևտրային նշանակության օբյեկտների կառուցման, ինչպես նաև քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։
2017 թվականին հոլդինգը ընդգրկվել է Կրասնոդարի խոշորագույն կառուցապատողների թոփ 5-ում։ Ավա Գրուպը՝ Վահան Հարությունյանի ղեկավարությամբ Սոչիում, Մոսկվայի տարածաշրջանում, Անապայում և Կրասնոդարում օբյեկտներ է կառուցել։ Հոլդինգը նաև ներդրումներ է կատարում IT և բժշկության ոլորտներում։ Այս տարիների ընթացքում Վահան Հարությունյանի Ավա Գրուպ հոլդինգը կառուցել է ավելի քան 2,8 միլիոն քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք։
Հոլդինգը ակտիվ մասնակցություն ունի Ռուսաստանի հարավում սպորտի զարգացմանը։ Այն համագործակցում է բազմաթիվ սպորտային կազմակերպությունների և ակումբների հետ, հովանավորում է Կրասնոդարի «Դինամո» վոլեյբոլի թիմը։
Ավա Գրուպը՝ ի դեմս Վահան Հարությունյանի, Սոչիում 11 ամսում կառուցել և շահագործման է հանձնել դպրոց, ինչպես նաև վերակառուցել ու բարելավել զբոսայգիներ Կրասնոդարում։
Շինարարության համար Ավա Գրուպն օգտագործում է էկոլոգիապես անվտանգ նյութեր՝ այսպիսով հավատարիմ լինելով նաև բնապահպանության սկզբունքներին։ Դրանից բացի՝ հոլդինգը ձևավորել է բարի ավանդույթ՝ ծառատունկ տեղի բնակիչների հետ։
Վահան Հարությունյանի սոցիալական գործունեությունը
Իր հարցազրույցներում գործարար Վահան Հարությունյանը հաճախ է նշում, որ բիզնեսը, շահույթ հետապնդելուց բացի, պետք է նաև ներդրում ունենա սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերում, քանի որ դա նպաստում է երկրի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը: Հենվելով այս գաղափարախոսության վրա՝ Հարությունյանը գործունեություն է ծավալում նաև սոցիալական ոլորտում։ «Չխամրող գույն» սրբապատկերի տաճարի կառուցումը նրա առաջին սոցիալական ներդրումն էր։ Կառուցումը սկսվել է 2013 թվականին և ավարտվել 2018 թվականին։ Կա կարծիք, որ դրանից հետո գործարարի աշխատանքը մեծ թափ ստացավ։
Վահան Հարությունյանը ֆինանսավորում է «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցու կառուցումը Մայկոպում։ Նոր եկեղեցին Մայկոպում Հայ Առաքելական Եկեղեցու տաճարային համալիրի շարունակությունն է, կառուցվում է բազմաթիվ բնակիչների խնդրանքով։ Հարությունյանի համար այս եկեղեցու կառուցումը անձնական պատմություն է, քանի որ նա կարծում է, որ եկեղեցին մեծ ազդեցություն ունի անձի ձրավորման վրա՝ ընտանիքին և շրջապատին զուգահեռ։
Վահան Հարությունյանը ներդրումներ է կատարում նաև կրթության ոլորտում։ Շինարարի օրվա կապակցությամբ՝ Ավա Գրուպը հայտարարեց տաղանդավոր ուսանողներին սեփական անվանական կրթաթոշակի տրամադրման մասին: Կրթաթոշակի մրցույթին կարող են մասնակցել Կուբանի պետական տեխնոլոգիական համալսարանի շինարարության և տրանսպորտային ենթակառուցվածքի ինստիտուտի ուսանողները։ Մրցանակային ֆոնդը 3 միլիոն ռուբլի է, այն բաշխվելու է մրցույթի հաղթողների ու մրցանակակիրների միջև: Վահան Հարությունյանը նշում է, որ մրցույթի արդյունքում հայտնաբերված տաղանդավոր երիտասարդները կարող են միանալ իրենց մասնագետների թիմին, և հույս ունի, որ մրցույթը կխթանի ոլորտի մասնագետներին զբաղվել իրենց մասնագիտությամբ։
Որպես ամփոփում՝ նշենք, որ «Էքսպերտ յուգ» բիզնես ամսագրի դեկտեմբերյան յուրաքանչյուր համարում հրապարակվում է այն մարդկանց անունները, ովքեր նախորդ տարվա ընթացքում ամենամեծ ներդրումն են ունեցել հարավային տնտեսության մեջ։ Հարությունյան Վահան Արսենի անունը ընդգրկվել է ամսագրի 2022 թվականի համարում։